Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Medianews — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Medianews

Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Medianews

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի: Համերգի ընթացքում հնչեցին ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները՝ հայ եւ ամերիկացի երաժիշտների կատարմամբ:

Բացման խոսքով հանեդես եկան Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին նման ընդունելության եւ պատվի արժանացնելու համար, երախտիքի իր խոսքում մասնավորապես նշեց.

«Որպես ՀՀ դեսպան ինձ համար մեծ պատիվ եւ օրհնություն է Ծաղկազարդի կիրակի օրը արժանանալ նման ընդունելության եւ վայելել Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները:

Համաձայն Ալան Հովհաննեսի ժամանակակիցների՝ նրա կյանքը ինքնաճանաչման փնտրտուք էր եւ այդ գաղափարը հիմա էլ մեզ հետ է, քանի որ մենք որպես ազգ կանգնած ենք ինքնաճանաչման, որպես պետություն՝ ինքնանորոգման իսկ որպես եկեղեցի՝ բարենորոգման խնդրականի առաջ, բայց մի բան հստակ է՝ բոլոր ուղղություններով հաջողելու ենք»:
Հանդիպմանը ներկա էին համայնքային առաջնորդներ, Ալլան Հովհաննեսի ընտանիքի ներկայացուցիչները, ծխական խորհրդի անդամներ, հավատացյալներ։

Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Medianews

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Medianews