Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Վահագն Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Վահագն Ալեքսանյան

Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ ուղղված լրատվամիջոցներին ու «հետաքրքրասերներին»:

«Անհոգնել սպասում եմ՝ ՔՊ-ի հինգ տարվա բաց, թափանցիկ հաշվետվություններում մի քանի վրիպակ գտած, դրանք մատի փաթաթան սարքած լրատվամիջոցներից գոնե մեկնումեկը վերջապես հարցնելո՞ւ է, թե ինչքան փող են Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Քոչարյանն ու մյուս ընդդիմադիրները ծախսում օնլայն և ոչ միայն օնլայն քարոզարշավի վրա, և որտեղից այդ փողը։ Ասենք՝ կայքերում գովազդ, սոցիալական ցանցերում, փողոցներում գովազդային վահանակներ։

«Հետք», «Ինֆոքոմ», «Ֆակտոր», «Սիվիլնեթ» և մյուս հարգելի՛ լրատվամիջոցներ, անելո՞ւ եք նմանատիպ հարցումներ։ Եթե չանեք էլ ոչինչ, շուտով ՔՊ-ի տարեկան հաշվետվությունը կհրապարակենք, կարող եք էլի Հայաստանի միակ կատարելապես բաց, թափանցիկ հաշվետվողական կուսակցության հայտարարագրում «մազ» ման գալ, մենք դա միայն ողջունում ենք, թեև շարունակում ենք չհասկանալ, թե ոնց է ստացվում, որ ուրիշների աչքի գերանը չեք տեսնում։

Հիշեցնեմ, օրինակ, որ ըստ հայտարարագրերի՝ Թևանյան Անդրանիկի հաճախորդ Հայկ Մարությանը Երևանի ընտրություններում իբր ծախսել է ընդամենը 7 միլիոն դրամ։ Չեմ ուզում փորձել բացատրել, թե ինչքան աբսուրդ է այս թիվը։ Իսկ գիտե՞ք՝ քանի մամուլ է սրա մասին գրել՝ 1՝ Հայաստանի ամենաթիրախավորված լրատվականը՝ «Սիվիկ»-ը»,- գրել է Ալեքսանյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Վահագն Ալեքսանյան