Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև

Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև
Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև

Ես առերեսվեցի վարչապետ լինելու օգուտների հետ, որովհետև մտածեցի, որ եթե վարչապետ չլինեի, հավանականությունը, որ նման էքսկլյուզիվ միջոցառման կմասնակցեի, առնվազն շատ մեծ չէ: Այդ մասին Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա իմ ներկայությունն ինձ համար շատ կարևոր անձնական նվաճում է, որ ես այս փորձասենյակում ձեր և գործընկերների ներկայությամբ կարողացա հաղորդակցվել այս ամենի հետ»,- ասաց նա՝ Չեքիջյանի դիրիժորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մի շարք կատարումներ լսելուց հետո:

Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Չեքիջյանի գործունեությունը և ընդհանրապես երգչախմբի գործունեությունն իր համար շատ ուղիղ առարկայացումն է Նոր Կտակարանի երեք ծառայի մասին առակի, երբ տերը հեռանալուց առաջ նրանց գումար է և ասում՝ վերադարձիս ինձ հաշիվ կտաք, թե ինչ եք արել: Գովում է այն ծառային, որը գործի մեջ  է դնում ու  բազմապատկված վերադարձնում:

«Ինձ համար ամենազարմանալին ձեր երգչախմբի գործունեության մեջ այն է, թե ինչպես է հնարավոր վերցնել արդեն իսկ գոյություն ունեցող, ըստ էության, հանրահայտ մշակութային գործերը և ստեղծել դրա հիման վրա լրիվ նոր գործ, որը բացառիկ է, էքսկլյուզիվ է: Դա իրոք զարմանալի է»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հայտնի ստեղծագործությունները էքսկլյուզիվ են հնչում:

Փաշինյանը նաև նկատեց, որ երգչախմբի կատարումները հեշտ չէ գտնել Յութուբում, ապա նշեց, որ կհանձնարարի աշխատանքներ իրականացնել՝ այն յութուբյան հարթակում ավելի հասանելի դարձնելու համար:

«Քանի որ Հայաստանում Յութուբի մոնետիզացիան արդեն միացվել է, կարծում եմ՝ ԿԳՄՍՆ և ԲՏԱՆ գործընկերներին կհանձնարարեմ աջակցել, որպեսզի Ակադեմիական երգչախմբի յութուբյան ալիք բացվի, որպեսզի ավելի շատ հասանելի լինի մարդկանց, և երկրորդը՝ եկամուտ բերի», -ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, թե աներկբա է, որ այն արժեքը, որը ստեղծել է Հովհաննես Չեքիջյանը, վերջին հարյուրամյակի ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է:

«Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին, և չափազանց շնորհակալ եմ դրա համար»,- ասաց նա և խոնարհվեց Հովհաննես Չեքիջյանի առաջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև