Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Արման Եղոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Արման Եղոյան

Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Արման Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին:

«Նարեկ Կարապետյանն ասում է, որ իրենց ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի վարչապետ և կասկածողի հետ պատրաստ է գրազ գալ, որ դա հենց այդպես է լինելու։

Ցավոք, ես չեմ կարող գրազ գալ, քանի որ ես ոչ թե կասկածում եմ, այլ հաստատ գիտեմ, որ դա այդպես չի լինելու՝ անկախ ընտրության արդյունքներից։ Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 2-ին 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկից րոպեներ անց Հանրապետության նախագահը պետք է ԱՆՀԱՊԱՂ վարչապետ նշանակի նորընտիր Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին, և այդ թեկնածուն չի կարող լինել վերջին չորս տարում Հայաստանից բացի այլ պետության քաղաքացիություն ունեցած կամ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես չբնակված անձը։

Այսինքն՝ այս տարվա օգոստոսի 2-ին Ազգային ժողովի մեծամասնությունը չի կարող Հանրապետության նախագահին ներկայացնել Սամվել Կարապետյանի, Սնուփ Դոգի կամ Զեմֆիրայի թեկնածությունը, կարող է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արման Թաթոյանի կամ Էդմոն... մի խոսքով՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող մեկի թեկնածությունը։

Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը»,- գրել է Եղոյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Արման Եղոյան