Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է:

Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն