Խոշոր шվտпվթшր՝ «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բшխվել է մի քանի մեքենաներին. կա զпհ և վիրшվпր - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

Խոշոր шվտпվթшր՝ «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բшխվել է մի քանի մեքենաներին. կա զпհ և վիրшվпր

Հրապարակվել է: 10:27, 30 Մարտ 2026
Խոշոր шվտпվթшր՝ «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բшխվել է մի քանի մեքենաներին. կա զпհ և վիրшվпր

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tilda», «Mercedes», «Opel«, «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի «Կամազ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։

Բաժանորդագրվիր Telegram-ում
Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 377.18
EUR/AMD 434.13
RUB/AMD 4.63
BTC/USD 67,587
ETH/USD 2,067
SOL/USD 84.18

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ