ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ. տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ. տեսանյութ

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։

Ժամը 19։00-ի դրությամբ՝ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։

Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։

Ոստիկանները  հորդորում են հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ. տեսանյութ