Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին տեսանյութ

Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին

Չեմ կարող փորձագիտական գնահատականներ տալ, կարող եմ տալ ընդհանուր մեր դիրքորոշումը, որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, լրացուցիչ լարում և խնդիրներ է ստեղծում հարևան բոլոր երկրների համար, և մենք կցանկանանք, որ այդ լարումը շատ կարճ ժամանակում դադարի։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե հարևան Իրանի հետ կապված տեսլականն ինչպիսին է, զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա։

«Տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն է ընկնում, մյուսի տարածքում նպատակաուղղված դրոն է ընկնում, այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում, և դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ՝ շինարարության մեջ և այլն։

Իհարկե մենք բավարար քայլեր ձեռնարկել ենք նաև մինչև այդ ճգնաժամի մեկնարկը, բայց եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա և առհասարակ աշխարհի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր, օրինակ՝ կարդում է, որ Ֆիլիպիններն առաջին երկրներից է, որ հայտարարել է էներգետիկ ճգնաժամի մասին, և, օրինակ՝ աշխատանքային օրերը կրճատել են՝ 5-ից դարձնելով 4 աշխատանքային օր։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին տեսանյութ