Այս երկու խոսակցության արանքում ապակյա դուռ էր.. Ալեն Սիմոնյանը իր հետ կատարվածի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Այս երկու խոսակցության արանքում ապակյա դուռ էր.. Ալեն Սիմոնյանը իր հետ կատարվածի մասին

Այս երկու խոսակցության արանքում ապակյա դուռ էր.. Ալեն Սիմոնյանը իր հետ կատարվածի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր Telegram էջում պատմել է Մաշտոցի պողոտայի գրախանութում տեղի ունեցած հետաքրքիր միջադեպի մասին։

Այն, ինչ կպատմեմ, հաճախակի է հետս պատահում, բայց այսօրվա դեպքը մի տեսակ հետաքրքիր էր։ Գնացել էի գրքի խանութ՝ Մաշտոցի պողոտայում, և երբ մոտեցա դրամարկղին, մի տարիքով կին էր կողքս, ով ուշադիր նայում էր վրաս, սովորությանս համաձայն բարևեցի։ Պատասխանեց բարևով և քիչ անց ասաց.
Իզուր էլ բարևեցի։

Ասացի. «Ոչինչ, բարևն Աստծունն է, ես ուրախ եմ, որ բարևեցի»։
Այս ի՞նչ սարքեցիք էս երկիրը։
Ասացի. «Ոչինչ, 8-9 ամսից ընտրություններ է, կգնաք մեկ այլ մարդ կընտրեք»։
Ավիրեցիք էս երկիրը,- կրկնեց կինը։
Ասացի՝ առողջություն ձեզ և դուրս եկա խանութից։

Դիմացս երկու կին էին՝ մայր և աղջիկ, նույն տարիքի մայրը, իսկ աղջիկը երևի իմ տարիքի։
Վայ, բարև Ձեզ, Ալեն ջան, ապրեք շատ, մենք Հունաստանից ենք տեղափոխվել ու ուզում ենք ասել, որ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել եք ու անում եք մեր երկրի համար։ Կարելի՞ է Ձեր հետ նկարվենք։

Այս երկու խոսակցության արանքում մեկ ապակյա դուռ էր, 10 վայրկյան ժամանակ ու ես, որ փորձում էի մեկ էմոցիայից դուրս գալ և մտնել մեկ այլ էմոցիա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Այս երկու խոսակցության արանքում ապակյա դուռ էր.. Ալեն Սիմոնյանը իր հետ կատարվածի մասին