«Հերքել եմ ու էլի հերքում եմ՝ ՀՀ տարածքում դիրք չի կառուցել Ադրբեջանը»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Դա չի համապատասխանում իրականությանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ: Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»,- նշել է նա: