ՀՀ–ում 10 մլրդ ներդրում՝ նոր խոշոր մսամթերքի գործարանի կառուցման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին այցելել է «Աթենք» ՍՊԸ, ծանոթացել մսամթերքի արտադրական համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
4.8 հա մակերեսով նոր համալիրը նպատակ ունի զարգացնել և ընդլայնել հայկական մսամթերքի արտադրությունը, ինչպես նաև խթանել արտահանումը։
Նախագծով նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում, որը կուղղվի հումքի և սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև նոր գործարանի շինարարությանը։
Ներկայումս ընկերությունում աշխատում է 1433 մարդ՝ 387 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի և միջին աշխատավարձը բարձրացնել մինչև 410 հազար դրամ։
Ծրագրի շրջանակում կկառուցվի երկրի ամենամեծ մսամթերքի գործարանը, որի արտադրական հզորությունը կկազմի օրական մինչև 45 տոննա:






























