Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան

Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան
Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան

Դժվար է հիմա ասել՝ Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել: Ես հիմա պետք է հասկանամ՝ մենք գործ ունենք արհեստական բանականությա՞ն, թե՞ իրական մարդու հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» ներկայացրած անվտանգային մոդելին:

«Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն, բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում, և հասարակությունն այնուամենայնիվ նաև ԱԲ-ին առերեսվում է, գուցե պետք է լուրջ վերաբերվի, որովհետև մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ, ոչ թե իրական, բնականաբար, պետք է վիրտուալ մարդկանց մասին խոսենք՝ հաշվի առնելով, որ երեկ նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք, մեղմ ասած, հարիր չեն քաղաքական ուժին՝ կախաղանների, այլ պատկերներով, ինչ-որ արհեստական բանականությամբ ձևավորած «ուժեղ» մարդկանց կերպարով, ես ընդամենը կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից»,- նշեց նախարարը:

«Նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա և հասարակությանը պարզաբանի, որ մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով: Մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չի ծառայել, պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից: Երբ կպարզաբանեն՝ ինչու չեն ծառայել, ՀՀ քաղաքացի լինելով, մարդիկ փախած են: Նույն Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկան: Փաստ է, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել, մինչև 27 տարեկան եղել են ՀՀ քաղաքացի, բայց չեն ծառայել ՀՀ բանակում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան