ԱՄՆ հետախուզությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ճանապարհին խոչընդոտների մասին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱՄՆ հետախուզությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ճանապարհին խոչընդոտների մասին.

ԱՄՆ հետախուզությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ճանապարհին խոչընդոտների մասին.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը: Սպառնալիքների գնահատման՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը. գրում է «Ազատությունը»:

«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», - գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը:

Միաժամանակ տարեկան զեկույցն արձանագրում է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված Խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։

Հետախուզական ծառայությունը, մասնավորապես, նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIPP նախագիծը, որը «կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար»:

Վաշինգտոնի գնահատմամբ, այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը «Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից»:

«Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան», - փաստում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը՝ հիշեցնելով նաև, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստան, ինչպես նաև թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումները, իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ հետախուզությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ճանապարհին խոչընդոտների մասին.