Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր

Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր
Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր

Մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ ալ Մավալիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ: 

Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր՝ երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը:

Տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ՀՀ տեսլականի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ:

Արարատ Միրզոյանը և Սաիդ բին Համուդ ալ Մավալին մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարական կրթության, արհեստական բանականության ոլորտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր