Ագարակի անցման կետում այս պահին էական խնդիրներ չունենք. ՊԵԿ նախագահ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ագարակի անցման կետում այս պահին էական խնդիրներ չունենք. ՊԵԿ նախագահ

Ագարակի անցման կետում այս պահին էական խնդիրներ չունենք. ՊԵԿ նախագահ
Ագարակի անցման կետում այս պահին էական խնդիրներ չունենք. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա ազդեցությանը հայ-իրանական սահմանի վրա, նշել է, որ իրավիճակը վերահսկելի է։

«Իրականում սահմանը՝ Ագարակի անցման կետի մասին ենք խոսում, այդտեղ այս պահին այդպես էական խնդիրներ չունենք։ Հետևյալն է տեղի ունենում. մենք օրական հետևում ենք դինամիկային՝ և՛ մարդկանց շարժի, և՛ բեռների շարժի։ Գրեթե նույն մակարդակներում են, ինչ նախկինում եղել են»։

Անդրադառնալով հնարավոր դժվարություններին՝ Հակոբյանը պարզաբանել է, որ խնդիրները հիմնականում կապված են հարևան երկրի տարածքում լոգիստիկայի հետ.

«Պարզապես երբեմն լինում են հերթեր, օրինակ՝ հերթեր են գոյանում, և նաև տնտեսվարողներից լսում ենք, որ կան լոգիստիկ խնդիրներ Իրանում։ Այսինքն՝ խնդիրները ավելի շատ այնտեղ են»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Հայաստանի կողմից մաքսային գործընթացները շարունակվում են առանց խափանումների. «Անկախ դրանից՝ մեր սահմանահատումների վիճակագրության տեսանկյունից եթե մոտենանք իրավիճակին, այդտեղ մեծ ռիսկեր դեռ չեն առաջացել։ Սահմանը և սահմանային անցման կետը՝ մաքսային գոտին, աշխատում է բնականոն ռեժիմով՝ առանց որևէ էական խնդրի»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ագարակի անցման կետում այս պահին էական խնդիրներ չունենք. ՊԵԿ նախագահ