Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին
Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Այս պահի դրությամբ լիովին այլ իրավիճակ ունենք քաղաքացիության դիմումների մասով, որովհետև եթե անցած տարվա կտրվածքով առաջին կիսամյակում մենք ընդամենը շուրջ 4000 դիմում ենք ունեցել, արդեն այս տարվա հաշվարկով՝ 2,5 ամսվա կտրվածքով, այդ թիվը գերազանցում ենք: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացին:

«Այսինքն՝ եթե առաջին տարի առաջին կիսամյակում ընդամենը 4000 դիմում ենք ստացել, միայն այս տարվա 2,5 ամսվա ընթացքում 5000-ից ավելի դիմումներ ենք ստացել, ինչը նաև խոսում է ձեռքսեղմման մասին, որովհետև մեր հանձնառությունը նաև կիսվում է ձեր կողմից, և ավելի մեծ տեմպերով ենք ձեզանից դիմումներ ստանում»,- ասաց նա՝ դիմելով Ղարաբաղից տեղահանվածներին:

Նախարարը հիշեցրեց, որ մինչև անցած տարվա ավարտը հանձնառություն էին ստանձնել, որ 2 ամսվա կտրվածքով պետք է հանգուցալուծել բոլոր դիմումները, և որ այդ հանձնառությունը կատարել են: Եզակի են այն դեպքերը, երբ մինչև 2 ամսվա ընթացքում դիմումը հանգուցալուծում չի ստացել:

«Այլ հավասար պայմաններում, եթե այլ անձինք են դիմում ՀՀ քաղաքացիության համար, այս պրոցեսը 4,5 ամիս է տևում: Բայց մենք ընդհանուր առմամբ, մեր հանձնառությունը նկատի ունենալով, մինչև 2 ամսվա կտրվածքով ավարտում ենք պրոցեսը»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ ի տարբերություն մյուսների՝ Ղարաբաղից տեղահանվածները ՀՀ քաղաքացիության դիմելու համար որևէ վճար չեն վճարում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին