ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը

ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը
ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլատվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին՝ դիտարկելով իտալական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։

Դեսպանն ընդգծել է, որ ուղիղ ավիակապը Հայաստանի և Իտալիայի միջև խթանում է տարեցտարի աճող զբոսաշրջիկների հոսքը, ինչն էլ, իր հերթին, հետաքրքրություն է առաջացնում իտալական ընկերությունների շրջանում՝ ներգրավված լինելու Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ոլորտային հարցերի շուրջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը