Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար, վերջիններիս կողմից ապօրինի ծառահատումներն անխոչընդոտ իրականացնելու դիմաց պարբերաբար կաշառք են ստացել նրանցից: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անտառապետը, երկու քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 2023 թվականի հոկտեմբերին որպես կաշառք պահանջել է 105.000 ՀՀ դրամ՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով: Բացի այդ, բացահայտվել է անտառապետի և անտառապահի կողմից խմբի կազմում նույն ժամանակահատվածում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք:

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը, իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի և իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր իսկ կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի, այդ թվում՝ անտառապահին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել