Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում, և տեքստն արդեն պատրաստ է, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և կուսակցության վարչությունում, որից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով: Այդ մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հաշվի առնելով այն, որ այս աշխատանքները շատ են ձգձգվել, մենք որոշեցինք այդ դրույթների հիման վրա մշակել տեքստը, ինչը արել ենք: Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, և կառավարման այս կարգից շեղում չկա, որովհետև այն կածիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել՝ օրինակ, վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն:

Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները այլևս չներկայացվեն որպես երկրորդ սերնդի իրավունքներ, այլ դառնան հիմնական իրավունքներ: Խոսքս սոցիալական ապահովության իրավունքի և առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում:

Դատական իշխանության հետ կապված՝ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու: Իհարկե, դեպքերը և կարգը՝ երդվյալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու, պետք է սահմանվեն համապատասխան օրենքներով:

Նախատեսում ենք նաև որպես սկզբունք գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա, դատախազական համակարգում խիստ բրգաձևության զիջում դեպի կոլեգիալություն, և մասնավորապես ԲԴԽ օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի Բարձրագույն դատախազական խորհուրդ կամ Գլխավոր դատախազական խորհուրդ»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում