2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար
2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ավելի քան քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով 5,5 մլրդ դրամ: Սպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2025-ին ընթացքի մեջ է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների շինարարարություն, այդ թվում՝ մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրները»,- ասաց նա:

Տեսանյութին կից նաև նշվում է, որ այս պահին ավարտված է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունը:

Շինարարության փուլում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը և Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Կառուցման փուլում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը:

Նախատեսվում է նաև կառուցել Վիկ Դարչինյանի, Ռոման և Մալխաս Ամոյանների, Յուրի Սարգսյանի, Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ և Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. 2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար