Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե ով է երբեմնի «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Երիտասարդները չեն հիշի, բայց պետք է իմանան, թե ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է նա սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում։

2008-ին Արթուր Բաղդասարյանն առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Որդեգրելով «խիստ ընդդիմադիր» իմիջ, նա նույնիսկ Ազատության հրապարակում հայտարարեց, որ գործող իշխանությունները սպառնում են իրեն։ Ստացած քվեներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։

Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր։ Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում։

Ի դեպ 2008 թվականի մարտի 21-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմելու համաձայնագիր։

Մարդիկ, ովքեր չէին ուզում Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնել որպես նախագահ, և ձայնը տվել էին «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարկանին, մեծ հիասթափություն ապրեցին։ Սակայն Արթուր Բաղդասարյանի ծառայությունները (թե ում՝ թողնում եմ ձեր դատին) այսքանով չսահմանափակվեցին։

2010–2013 թվականներին Հայաստանի կառավարությունը ակտիվ բանակցություններ վարում էր Եվրամիության հետ՝ ասոցացման ու ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Սակայն ընդամենը մեկ օրում՝ երկրի նախագահի Ռուսաստան այցից հետո, տեղի ունեցավ քաղաքական որոշում. Հայաստանը չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը և հայտարարեց մաքսային միության անդամակցության մասին։

Այսպես արձագանքեց այդ իրադարձությանը ԱԽ քարտուղարի պաշտոնում աշխատող Արթուր Բաղդասարյանը. «Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և արդիականացման ապահովման պարտավորությունը»։ Այսպիսին էր երկրի անվտանգության մարմնի արձագանքը՝ մեկ ուրիշ պետության թողնելով մեր տնտեսության ապագան։

Նշեմ նաև, որ 2016–2017թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը 12 մլն ռուսական ռուբլի փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից։ Թե ինչի դիմաց, դա նույնպես թողնում եմ ընթերցողի եզրահանգմանը։

Արթուր Բաղդասարյանը ցուցիչ է, որ եկել է հերթական անգամ, մարդկանց մոլորեցնելու ժամանակը։ Իսկ ու՞մ է հիմա սատարում Արթուր Բաղդասարյանը»,- գրել է Վարդանյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան