Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝

  • Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը,
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը,
  • Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող գործունեության համակարգումը և առաջիկա անելիքների պլանավորումը,
  • Ընտրական հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և քննության ոլորտում ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։

Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Քննարկումների արդյունքում նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորման ժամկետների, կազմի և աշխատակարգի սահմանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործիքակազմի և ներգրավվելիք միջոցների հստակեցման վերաբերյալ։ Միաժամանակ հանձնարարականներ են տրվել նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքի համակարգված պլանավորման ուղղությամբ։

Կոլեգիայի նիստի ընթացքում կարևորվել է կոմիտեի գործուն դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև գործողությունների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. քննարկվել են առաջիկա ընտրություններին կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները