ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մինչև ապրիլի 11-ը պատժամիջոցներից ազատել է մինչև մարտի 12-ը նավերում բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը։ Լիցենզիան, որը թույլ է տալիս կատարել համապատասխան գործարքներ, հրապարակվել է հինգշաբթի՝ մարտի 12-ին, երկրի ֆինանսների նախարարության կայքում:

Գերատեսչության նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն այդ որոշումը կայացրել է «համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունն ապահովելու և ցածր գները պահպանելու համար»՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։ X սոցցանցի իր գրառման մեջ նախարարը նշել է, որ այդ «նեղ մասնագիտացված, կարճաժամկետ միջոցն «էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը»:

Fox News-ի տվյալներով՝ մարտի 12-ի դրությամբ, աշխարհի 30 վայրում լցանավերում պահվում է մոտ 124 միլիոն բարել ռուսական ծագման նավթ։ Հաշվի առնելով Իրանի կողմից շրջափակված Հորմուզի նեղուցում վառելիքի ամենօրյա կորուստները, դա կբավականացնի 5-6 օրվա մատակարարումների համար՝ պնդել է հեռուստաալիքը:

«Մեծ յոթնյակի» երկրները, սակայն, պայմանավորվել են չմեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների խափանման ֆոնին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» առաջնորդների տեսակոնֆերանսից հետո։

«Մենք որոշել ենք, որ իրավիճակը ոչ մի կերպ չի արդարացնում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը»,- ասել է Մակրոնը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները