Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը

Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը
Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։

Իր ելույթում  նախարար Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը կանխարգելելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու աջակցությունն ապահովելու, ինչպես նաև բռնությունից զերծ միջավայր ձևավորելու ուղղություններով։  

Անդրադառնալով բռնությունից զերծ միջավայրի ձևավորման սոցիալ-հոգեբանական շերտերի կարևորությանը՝ նախարար Թորոսյանն ընդգծել է, որ բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը կարևոր նախապայման է հասարակական առողջ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի կայացման համար։   

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման գործում։ Նա շեշտել է նաև պետության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ բռնության կանխարգելման և հավասար հնարավորությունների վրա հիմնված հասարակության ձևավորման գործում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը