Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Նիկոլ Փաշինյան

Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, թե Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղադրել ՀՀ տարածքում:

Ըստ վարչապետի՝ Թաթոյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է վարչապետն ու հարց հնչեցրել՝ «կարո՞ղ է պատերազմ կա, ես տեղյակ չեմ»։

Նա զարմանք է հայտնել նման տեղեկությունների շրջանառման կապակցությամբ:

«Կամ ինչ-որ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք։ Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը»,- հարց է ուղղել վարչապետը և հայտարարել՝ Հայաստանում խաղաղություն է։

Ըստ Փաշինյանի՝ ինքը անհետ կորածների հարազատների հետ տասնյակ անգամներով հանդիպել է, ու փորձը ցույց է տվել՝ պետք է հասկանալ, թե այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիրներ են ուզում լուծվեն։

«Երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ես եմ դուրս գալիս փողոցներ, որ մարդկանց հանդիպեմ, ուղղակի հանդիպման նպատակը, արդյունավետությունն ու օրակարգը պետք է հստակ լինեն»,- հավելել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Նիկոլ Փաշինյան