Քաղաքապետարանը եկամուտները եռապատկել են, և դրա հաշվին ենք բարձրացնում աշխատավարձերը. քաղաքապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Քաղաքապետարանը եկամուտները եռապատկել են, և դրա հաշվին ենք բարձրացնում աշխատավարձերը. քաղաքապետ

Քաղաքապետարանը եկամուտները եռապատկել են, և դրա հաշվին ենք բարձրացնում աշխատավարձերը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ընդդիմության ակնարկներին, թե մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերն ընտրություններից առաջ են բարձրացվում։

Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը 2024 թ. մանկապարտեզներում աշխատավարձերը բարձրացրել է 15-31 տոկոսով. «Այդ տարի նախընտրական՞ էր։ Ոնց որ՝ չէ»։

Նա հիշեցրել է, որ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 2025 թ. բարձրացվել են 15 տոկոսով, երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակութային ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերն էլ 30 տոկոսով են բարձրացվել։ 2025 թ. բարձրացվել են նաև թանգարանների ու թատրոնների աշխատակիցների աշխատավարձերը ևս.

«Ինչո՞ւ ենք հիմա անում, որովհետև կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել առողջապահական ապահովագրության վերաբերյալ, ու նոր ծրագիր է անում։ Աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալիս մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 200.000 դրամի շեմն անցկացնել ու նրանց ևս ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում։ Այս պարզ տրամաբանություն ունի», — ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանը նաև եկամուտներն է ավելացնում, ու դրանց հաշվին ամեն տարի բարձրացնում է աշխատավարձը։

«Երևանի քաղաքապետարանն իր սեփական եկամուտները եռապատկել է, և դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել»,- ասել է նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքապետարանը եկամուտները եռապատկել են, և դրա հաշվին ենք բարձրացնում աշխատավարձերը. քաղաքապետ