Ռուսական «Россия» ավիաընկերության ինքնաթիռը Յակուտսկ թռչելիս մարտի 11-ին աղետի ազդանշան է տվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը հայտնվել է «Տելեգրամ»-ի Shot ալիքում։
Ինքնաթիռում կա 120 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդանավը մեկնել է Կրասնոյարսկից և կես ժամ անց աղետի ազդանշան է տվել՝ սրահում ապահերմետիկացման պատճառով։ Օդաչուները որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան։
Ներկայում ինքնաթիռը պտտվում է երկնքում՝ վայրէջքից առաջ վառելիքը սպառելու նպատակով։