Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հիշյալի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

«ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

Տեղեկատվության հիման վրա ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։

Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով [email protected] էլհասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը