Զինվորականներին դրդել է՝ հшփշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալшնավորելու որոշում է կայացվել. «Իշխանություն» լրատվական — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Զինվորականներին դրդել է՝ հшփշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալшնավորելու որոշում է կայացվել. «Իշխանություն» լրատվական

Զինվորականներին դրդել է՝ հшփշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալшնավորելու որոշում է կայացվել. «Իշխանություն» լրատվական

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ս․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։ 

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։

«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 

Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,-«Իշխանությանը» հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

«Իշխանության» տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստանում չէ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Զինվորականներին դրդել է՝ հшփշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալшնավորելու որոշում է կայացվել. «Իշխանություն» լրատվական