Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:
«Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանի մտքի թռիչքը՝ մտնելու միութենական պետություն, չդատապարտեցին Դաշնակցությունը, ՀԱԿ-ը, Հանրապետականը, Բարգավաճը, Թևերը, Ձևերը և Էդմոն Մարուքյանը։
Իսկ ազգափրկիչ ու պետականակիր տերտերներից ձայն կա՞»,- գրել է Ղազարյանը: