Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը. Արսեն Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը. Արսեն Թորոսյան

Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը. Արսեն Թորոսյան
Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը

Երեկ մի տեսանյութ ընկավ աչքովս, որը հիմա միասին կնայենք, և ես դրանից հետո այն կմեկնաբանեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Կինը նշում է․ «Քրտնել եմ, աշխատել եմ, ով որ էլ իրանց տանը քնել է, նրա թոշակն են ավելացնում։ Իմն ավելի քիչ է ավելացնում։ Խի՞։ Ես քրտնել եմ դրա համար»։

«Մեր հարգելի քաղաքացին, մեր սիրելի տատիկը, մայրիկը բողոքում է, որ մենք իր կենսաթոշակը, քանի որ ինքը երկար տարիներ է աշխատել, ավելի քիչ ենք բարձրացնում, քան քիչ աշխատող մարդկանց կենսաթոշակը, ինչը ամենևին այդպես չէ, այսինքն բացարձակ այդպես չէ։

Եվ մեր սիրելի քաղաքացին, ենթադրում եմ, տրվել է տարբեր սուտ տեղեկությունների՝ հիբրիդային այս պատերազմի շրջանակներում, և դրա համար վրդովվել է։ Եվ ես ուզում եմ երկու թվով ներկայացնել, թե ինչպես է իրականում։

Վերցնենք 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մեր քաղաքացու կենսաթոշակը, որ հիմա 39950 դրամ է, և 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակը՝ քաղաքացու կենսաթոշակը, որը 55850 է։ Ուրեմն և՛ առաջին թիվը, և՛ երկրորդ թիվը բարձրանալու են 10000 դրամով ուղիղ։ Եվ 20 տարվա ստաժ ունեցողինը դառնալու է 49950 դրամ, իսկ 40 տարվա ստաժ ունեցողինը՝ 65850 դրամ, և դա չհաշված նաև հետվճարը, որը կարող է լինել մինչև 10000 դրամ։

Հետևաբար, հարգելի՛ քաղաքացիներ, ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական լրահոսին, որովհետև մենք միշտ ամեն ինչ թափանցիկ ձեզ ներկայացնում ենք։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Մի՛ հավատացեք սուտ լուրերին. ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը. Արսեն Թորոսյան