Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։ - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։

Հրապարակվել է: 23:48, 6 Մարտ 2026
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։

 

Բաժանորդագրվիր Telegram-ում

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: 

Մերձավոր Արևելքում հակամարտությունը ՌԴ նախագահն անվանել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիա:

Պուտինը նաև հայտնել Է Ռուսաստանի դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու մասին: 

Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 377.31
EUR/AMD 436.81
RUB/AMD 4.78
BTC/USD 68,125
ETH/USD 1,978
SOL/USD 84.68

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ