Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար․

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար․
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝

  • 8–12 տարեկաններ
  • 13–17 տարեկաններ

Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Լողի դասընթացներին երեխայի մասնակցությունն անվճար է․ գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 25-ն է:

Լողի ուսուցումը կանցկացվի Իջևան և Հրազդան համայնքներում գործող «Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի և «Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ՝ ապահովված համապատասխան անվտանգության համակարգերով։

Այս փուլում ծրագրից կարող են օգտվել վերոնշյալ մարզերի դպրոցականները՝ ընդհանուր 66 երեխա։ Ընտրվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (emis.am) գրանցված առաջին վեց տասնյակ երեխաները, իսկ մնացած հայտատուների համար ձևավորվում է սպասման փուլ՝ հաջորդաբար ծրագրում ընդգրկելու նպատակով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․ 010 599-699 [ներքին՝ 637] կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար․