Պայթյուն՝ Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանում․ վիրավոր կա․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պայթյուն՝ Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանում․ վիրավոր կա․

Պայթյուն՝ Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանում․ վիրավոր կա․

Պայթյուն՝ Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանում․ վիրավոր կա
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի արձանի հարևանությամբ գործող «Արզնի Գազ» գազալցակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի, ով ըստ նախնական տեղեկությունների վարորդն է եղել, այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Դավիթ Դ.-ն է, ով գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել գազալցակայանից և ավտոմեքենայի մեջ ըստ նախնական տեղեկությունների կրակայրիչ է վառել, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ, քանի որ հնարավոր է լիցքավորման ընթացքում ավտոմեքենայի սրահում գազ կուտակված լինի։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Պայթյուն՝ Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանում․ վիրավոր կա․