Հերթական բացահայտմամբ ապօրինի շրջանությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա. տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հերթական բացահայտմամբ ապօրինի շրջանությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա. տեսանյութ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։

Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը՝ նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։

Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում՝ կպչուն ժապավենով 20 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1113 գրամ մարիխուանայի, երկու գրամ «Շոկոյի» նմանվող զանգվածներ, նաև՝ մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։

Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հերթական բացահայտմամբ ապօրինի շրջանությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա. տեսանյութ