Մեր գյուղն էլ ասֆալտապատվեց. Ռաֆայել Երանոսյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց գյուղի՝ Արմավիրի մարզի Լենուղիի կենտրոնական փողոներում մեկնարկել է ասֆալտապատման աշխատանքները։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է գյուղի զարգացման համար։ «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են այս գործին և ամեն ինչ անում են, որ գյուղերը ևս զարգանան, իսկ մեր գյուղը օր օրի զարգանում է», – ասում է Երանոսյանը։
Դերասանը նաև հրավիրել է իր հետևորդներին և գյուղացիներին երեկոյան միասին նշել նոր ճանապարհի ասֆալտապատման առիթը։


























