Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի

Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի

Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 124,000 ԱՄՆ դոլարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Forbes-ը։ Ուշագրավ է, որ գնաճ է գրանցել նաև երկրորդ ամենաարժեքավոր կրիպտոարժույթը՝ էթերիումը՝ բարձրանալով 4750 ԱՄՆ դոլարի, ինչը, իհարկե, 150 ԱՄՆ դոլարով պակաս է 2021 թվականին գրանցած իր առավելագույն արժեքից։ Խոսելով կրիպտոարժույթների գների աճի մասին՝ վերլուծաբան, BitBull Capital կրիպտոարժութային ֆոնդի գլխավոր տնօրեն Ջո ԴիՊասկուալեն ներկայացրել է դրա համար նպաստավոր պատճառները․ «Բիթքոինի նոր բարձունքների հասնելու փաստը խթանվում է ETF-ների ուժեղ ներհոսքերով, շարունակական ինստիտուցիոնալ ներդրմամբ և բարենպաստ մակրոտնտեսական պայմաններով»։ Psalion ընկերության ղեկավար Թիմ Էնեքինգը վստահություն է հայտնել, որ առաջիկայում բիթքոինի արժեքը շարունակելու է մեծանալ։ Նա մասնավորեցրել է, որ այսօր շարունակաբար աճում է այն ընկերությունների, երկրների, նահանգների թիվը, որոնք սկսել են կուտակել բիթքոիններ։ «Այսօր գրեթե ոչ ոք դեռևս չի հայտարարում, որ բիթքոինն արժույթ կամ փոխանակման միջոց է: Սակայն գրեթե բոլորը համաձայն են, որ այն դարձել է խնայողության գրեթե կատարյալ պահեստ՝ սահմանափակ մատակարարում, որը չի վերահսկվում որևէ մեկ դերակատարի (կամ փոքր խմբի) կողմից, հեշտությամբ փոխանցելի, անհնար է հետևել դրա շարժի հետագծին (փոխանցվում է կրիչի միջոցով), անվտանգ է, դիմացկուն և ավելի ու ավելի տարածված խոշոր, ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում»,- ասել է Էնեքինգը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի