Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ.

Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ.
Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց. «Սույն որոշման ընդունումը անհրաժեշտ է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակազմ սահմանելու համար: Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ կամ առանց վկայագրման ծառայության մատուցման: Վերը նշված` թերի մատուցվող ծառայություններով տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի մասին տվյալների՝ էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրությունների պահպանման նվազագույն ժամկետը, որն, ըստ այս որոշման, սահմանվում է 6 ամիս: Այսինքն առնվազն 6 ամսվա տեսագրությունները պետք է իրենց մոտ առկա լինեն:

Իրավական ակտի կիրառման դեպքում կներդրվի հանրային ծառայությունների որակի վերահսկողության ավելի լավ համակարգ, ինչպես նաև գազաբալոնների վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական և ոլորտում քաղաքականություն իրականացնող համապատասխան նախարարությունը տեսագրությունների առկայությամբ ստանում է նոր գործիքակազմ՝ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների հայտնաբերման, առկա ռիսկերի նվազեցման, ինչպես նաև անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարության իրականացման հիմքեր ապահովելու համար:

Նմանատիպ համակարգ մենք ներդրել էինք տեսաձայնագրության և այդ միջոցով վերահսկողության լիազոր մարմնի և տեսչական մարմնի տեխնիկական զննության ոորտում, և դա ավելի լավ արդյունքներ էր տվել, քան մինչ այդ գոյություն ունեցողը, և ներդրումից հետո մոտ 2 տասնյակ լիցենզավորված կազմակերպությունների լիցենզիաներ կասեցվել են այդ ուսումնասիրությունների հիմքերով, և այս նույնատեսակ համակարգը ուզում ենք ներդնել նաև գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում»:

ՏԿԵ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ տարեկան տրանսպորտային միջոցի շուրջ 130 հազար գազաբալոն է ստուգվում:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ.