Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում:

Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում:

Երևանում շուտով իր դռները կբացի «Կերոն» զարգացման հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Վերնատուն»:

«Կերոն»-ի «Վերնատունը» մտավորական ակումբների հայկական ավանդույթի ժամանակակից վերաիմաստավորումն է․ միայն անդամների համար նախատեսված ակումբային տարածք, որը մեկ հարկի տակ կմիավորի տարբեր ոլորտների ներկայացուցիչների, մարդկանց, որոնք հավատում են երկխոսության ուժին, ընդհանուր արժեքներին և նպատակային գործողություններին։ Նախագծի գաղափարական հիմքում հայ և միջազգային ակումբային մշակույթի պատմական օրինակներն են։

1899 թվականին Հովհաննես Թումանյանը իր թիֆլիսյան տան վերնահարկում հիմնեց Վերնատունը՝ գրական ակումբ, որը դարձավ հայ մտավոր կյանքի խորհրդանիշը։ Այստեղ էին հավաքվում ժամանակի մեծերը՝ կիսվելու գաղափարներով, ընթերցելու և զրուցելու հայրենիքի, արվեստի ու գրականության մասին։ Վերնատան հիմնադիր անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Ղազարոս Աղայանը։ Նրանց հանդիպումները կանոնավոր բնույթ էին կրում՝ մտքեր փոխանակելու և ամբողջ մի մշակութային դարաշրջան ձևավորելու համար։

19-րդ դարի վերջին կառուցված Աֆրիկյան եղբայրների ակումբը՝ Տերյան 11 հասցեում, նույնպես հանդիսանում էր քաղաքային մտավոր և հասարակական կյանքի կարևոր հարթակ։ Այստեղ քաղաքական գործիչներ, արվեստագետներ և գործարարներ քննարկում էին ժամանակի արդիական խնդիրները։

Խորհրդային տարիներին նմանատիպ հավաքների ավանդույթը շարունակվեց այլ ձևաչափով․ հասարակական-քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսներ ազգային համախմբման ուղիներ էին որոնում, որոնց ամենանշանավոր դրսևորումներից մեկը 1979–1981 թթ. Ծաղկաձորում անցկացվող մտավորականների ամենամյա հավաքներն էին։ Դրանք միավորում էին ժամանակի առաջատար դեմքերին՝ Սիլվա Կապուտիկյանին, Արա Շիրազին, Երվանդ Քոչարին, Սերգեյ Մերգելյանին, Արմեն Զարյանին, Սերո Խանզադյանին, Հայրիկ Մուրադյանին, Հենրիկ Իգիթյանին, Լուսինե Զաքարյանին և այլոց: Եվրոպական սալոնային մշակույթը ևս կարևոր նախադեպ է՝ փակ ձևաչափով հանդիպումներ, որտեղ քննարկվում էին արվեստի, փիլիսոփայության և քաղաքականության հիմնարար հարցեր։

Մեր ժամանակների Վերնատունը

Այսօր նույն ոգին վերածնվում է «Կերոն» հիմնադրամի «Վերնատան» միջոցով։ Սա համայնք է, որը կհամախմբի նախաձեռնող, նույն արժեքները կիսող և ոչ անտարբեր անհատներին յուրօրինակ փորձառությունների ու գաղափարների շուրջ։ «Վերնատունը» նպատակ ունի ստեղծել միջավայր, որտեղ մարդկանց միավորում են ոչ թե կոչումները, այլ արժեքները, տեսլականը և ներդրումը։

«Կերոն»-ի «Վերնատունը» տեղակայված է Երևանի պատմական շենքերից մեկում՝ Պուշկինի 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների առանձնատան երկրորդ հարկում։ Շենքը կառուցվել է 1902 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից և ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Առանձնահատուկ արժեք ունեն պահպանված նկարազարդ առաստաղներն ու սալիկապատ բուխարիները, որոնք այսօր նոր շունչ են ստանում վերականգնման արդյունքում։

«Վերնատան» օրակարգը ձևավորվում է հատուկ միջոցառումների և մտերմիկ հանդիպումների շուրջ: Կկազմակերպվեն բովանդակային տարաբնույթ հանդիպումներ՝ առաջնահերթությունը տալով որակյալ մասնակցությանը, այլ ոչ թե մասշտաբին։

  • ԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. Միջոցառումներ և ընթրիքներ, որոնք մեկտեղում են առաջադեմ մարդկանց մտքերի փոխանակումը՝ սալոնային հավաքներից մինչև ընդունելություններ։
  • ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ. Երաժշտություն, գրականություն և կատարողական արվեստ. միջոցառումներ, որոնք ավանդույթը վերածում են կենդանի փորձառության:
  • ՀԱՄԱՅՆՔ ԵՎ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ. Անդամների կողմից նախաձեռնված թեյախմություններ, երեկոյան զրույցներ և արտագնա հավաքներ: Սա այն ամենօրյա ռիթմն է, որը «Վերնատունը» կենդանի է պահում որպես համայնք:

Տարածքի, միջոցառումների և համայնքի հասանելիությունն ամբողջությամբ հնարավոր է տարեկան անդամակցության միջոցով:

Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում:
Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր Երևանում տեղի կունենա «Վերնատան» նախաբացումը. լեգենդի վերածնունդը քաղաքի սրտում: