Երևանում 31-ամյա տղամարդը գողացել է ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ․ նա կալանավորվել է. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանում 31-ամյա տղամարդը գողացել է ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ․ նա կալանավորվել է.

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։

Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։

Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև Վաղարշյան փողոցի նրա բնակարանում․ հայտնաբերվեցին «Լեքսուս», «Տեսլա» «Ռենո», «Նիսան Ռուժ», «Ջիպ Չերոկի», «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես» «Վոլտ», «Հյունդայի Էլանտրա», «Մազդա», «Ֆորդ Ֆյուժն», «Տոյոտա» «Կիա Ֆորտե», «Շևրոլե Մալիբու» ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։

Ձեռնարկվում են միջոցներ՝ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։

31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում 31-ամյա տղամարդը գողացել է ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ․ նա կալանավորվել է.