Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ Նիկոլայ Բարսեղյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նիկոլայ Բարսեղյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2060 քրեական վարույթ (2024 թվականին՝ 1928 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 566 քրեական վարույթ՝ 573 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 649 քրեական վարույթ՝ 670 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 451 քրեական գործ՝ 460 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 658 քրեական գործ՝ 676 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 185 միլիոն 806 հազար դրամ: 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 միլիոն 984 հազար դրամ:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները