Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր.

Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր.

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ​​ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին:

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման, «Ամպայինն առաջինը» (Cloud First) քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կառավարման համակարգերի զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ, թափանցիկ և մատչելի հանրային ծառայություններ։

Ջոն Բանյանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը և նշել, որ Salesforce-ը մշտապես հետաքրքրված է նորարարական լուծումների տարածմամբ այնպիսի շուկաներում, որոնք առաջնահերթություն են համարում թվային առաջընթացը և տաղանդների բացահայտումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության մի շարք առաջնահերթություններ` պետական և մասնավոր հատվածների արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Կողմերն անդրադարձել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակմանը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձին։

Salesforce-ն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1999թ և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer Relationship Management - CRM) աշխարհի խոշորագույն ամպային հարթակներից մեկն է։ Ընկերությունը տրամադրում է լուծումներ վաճառքի, սպասարկման, մարքեթինգի և բիզնես գործընթացների ավտոմատացման համար, որոնք նպաստում են կազմակերպությունների թվային փոխակերպմանը և հաճախորդակենտրոն կառավարման մշակույթի ձևավորմանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր.