Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ

Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2025 թվականի հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էին տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, մյուս 2-ի նկատմամբ ընտրվել էր կալանքը, հայտարարվել էր հետախուզում:

Հղում անելով մեր տեղեկություններին՝ հայտնել էինք, որ տնային կալանքում էր գտնվում «Հացատուն» սննդի կետի տերը՝ Արտյոմ Գրիգորյանը: Այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել է, և սահմանվել են վարչական հսկողություն, գրավ և երկրից բացակայելու արգելք:

Հետախուզվողներից մեկը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է՝ Կամո Գրիգորյանը, որը մինչ օրս չի հայտնաբերվել: Մյուսը՝ Գրիգորյան ընտանիքի քավոր, տարիներ առաջ սպանված «Շեկո» անունով հայտնի անձի որդին՝ Վաչագան Կարապետյանն էր, որը հայտնաբերվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա սահմանվել են վարչական հսկողություն, գրավ և երկրից բացակայելու արգելք:

Նշենք, որ «Շեկո»-ին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտուն Գրիգորյանի՝ Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգնելը սպանվածի որդու համար ընդունելի չէր եղել: Ընտանիքներն այս հարցում ունեին տարաձայնություններ, ինչն էլ կրակոցների պատճառ էր դարձել:

«Հայկական ժամանակ»-ին նոր տեղեկություն է հասել այս գործի հետ կապված: Ըստ դրանց՝ իրավապահները օրերս խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը: Թե ինչ նոր զարգացումներ կլինեն այս գործով, պարզ կլինի առաջիկայում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ