Ֆրանսիան սկսել է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները. Euronews

Ֆրանսիան սկսել է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները՝ Orion 26-ը:
Այս մասին հայտնել է Euronews-ը:
Երկրում մեկնարկել են երեք ամիս տևողությամբ վարժանքներ՝ մոտ 12 հազար զինծառայողների, հարյուրավոր միավոր տեխնիկայի, ավիացիայի, նավատորմի և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։ Զորավարժությունները նպատակ ունեն նախապատրաստել բանակը Եվրոպայում բարձր ինտենսիվության հակամարտության:

























