Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից պահանջել է 200000 ՀՀ դրամ կաշառք՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, հիշյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու և նշված խախտումը չարձանագրելու նպատակով նրանից պահանջել և 2025 թվականի հոկտեմբերին ստացել է կաշառք:

Պաշտոնատար երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է