Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն առնչվող համաձայնագրի ստորագրման առաջարկությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն առնչվող համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն առնչվող համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն աջակցող խորհրդատվական ծառայությունների մատուցման առնչությամբ համագործակցության համաձայնագրի (NO. AA-012710) ստորագրման առաջարկությանը: Համագործակցության հուշագիրը նախատեսվում է կնքել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև:

ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության միջոցով խորհրդատվական ծառայության արդյունքում ակնկալվում է ապահովել ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի ներդրումային ծրագրի և ծախսերի գնահատման պատրաստմանը՝ ԵՆԲ ֆինանսավորման չափորոշիչներին համապատասխան։

Ծրագիրը միտված է՝ Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու   ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։ Հիմնավորման համաձայն՝ տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի  ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Գործադիրը հավանություն է տվել «Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն առնչվող համաձայնագրի ստորագրման առաջարկությանը