Վարչապետի միջամտությամբ՝ Երևանում կարճ ժամանակում ամբողջությամբ ասֆալտապատվեց խնդիր դարձած ճանապարհը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Վարչապետի միջամտությամբ՝ Երևանում կարճ ժամանակում ամբողջությամբ ասֆալտապատվեց խնդիր դարձած ճանապարհը

Վարչապետի միջամտությամբ՝ Երևանում կարճ ժամանակում ամբողջությամբ ասֆալտապատվեց խնդիր դարձած ճանապարհը

2 օր է՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղուց Ղափանցյան փողոց տանող ճանապարհահատվածը, որը անգամ ասֆալտապատված չի եղել սովետական տարիներին ու վարորդների համար դարձել էր պատուհաս, քանի որ գրեթե ամեն օր փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, պատճառով, վարորդները նշված փողոցով երթևեկելիս ավտոմեքենաները հետո տեղափոխում էին ավտովերանգորոման կետեր, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մեքենաները հայտնվել են փոսում ու տեղափոխվել են քարշակի միջոցով: 
 
Գրեթե 4 օր նշված ճանապարհահատվածը փակվել էր, երթևեկությունը դադարեցվել էր ու այն փակվել էր Երևանի քաղաքապետի հանձնարարականով, քանի որ նշված փողոցում ապրող բնակիչները, տեսնելով, որ այլև չեն կարողանում հող ու ավազով լցնեն փոսերը, նամակներ էին ուղղել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան: 
 
Կառավարությունում և Երևանի քաղաքապետարանում, ծանոթանալով խնդրին, ընդառաջել էին բնակիչների խնդրանքը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նամակներ փոխանցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, որպեսզի քաղաքապետարանում ուսումնասիրեն ու հնարավորության սահմանաններում, սեղմ ժամկետներում խնդիրը լուծեն, որպեսզի բնակիչները գոհ լինեն: 
 
Ու արդեն մի քանի օր քննարկումներ անցկացնելուց հետո Երևանի քաղաքապետարանը ընդառաջել է բնակիչների խնդրանքին ու մի քանի օրվա ընթացքում մի քանի 100 մետր երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է, մինչ այդ փոխվել է նաև ջրագիծը, ինչի մասին նշում էին հարևանությամբ ապրող բնակիչները: 
 
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ֆոտլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում Կառավարությանը, Երևանի քաղաքապետին, ասելով, որ երբ նամակեր էին գրում, չէին էլ հավատում, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի: 

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Как Украина стала «Анти-Россией»

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. В Ереванской опере откроют новый концертный зал
  5. У мэрии Еревана появится ИИ-двойник
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. Папоян — инвесторам: приходите и стройте заводы

В пещере Арени нашли старейшую винодельню мира

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետի միջամտությամբ՝ Երևանում կարճ ժամանակում ամբողջությամբ ասֆալտապատվեց խնդիր դարձած ճանապարհը