10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է

10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է։ Արձանագրվել է սրտի հետ կապված խնդիր և շտապ օգնություն է կանչվել:
Այս գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնել է, որ րոպեներ առաջ շտապ օգնության բժիշկները որոշել են Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

























