Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

Ինչպես տեղեկացրել էինք, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։

 Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը, գրում է «Հետքը»։

Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Վերջինս նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։
«Առաջին լրատվական»–ի հետ զրույցում Գևորգ սրբազանը տեղեկացրեց, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն իր պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։

«Եվ կուզենայի ավելացնել, որ կաթողիկոսի՝ իմ դեմ ուղղված մեղադրանքը, որն իբր հիմք էր ծառայել ինձ թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու համար, ամբողջովին շինծու է, որովհետև եթե ես նման վարքագիծ ունենայի, պետք է համապատասխան նկատողություն ստանայի, սական որևէ տեսակի բանավոր զրույց չի եղել իմ և կաթողիկոսի միջև, առավել ևս չունեմ նկատողություն այդ մասով կամ առհասարակ իբրև թեմակալ առաջնորդ։ Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սբ. Եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող, դեմ եմ սրբապղծությանը, պետական դավաճանությանը, դա չի կարող պատճառ լինել ին ազատելու համար իմ պաշտոնից։ Եվ ես ուրախ եմ, որ արդարադատությունը հաղթեց և ոչ թե կամայականությունը։

Ցավոք սրտի, սա առաջին նախադեպն է, և պատահական չէ, որ այդ նախադեպը համընկավ այսօրվա եկեղեցական վերնախավի վարած քաղաքականությասն հետ»,–ասաց Գևորգ Սրբազանը։

Նա ընդգծեց, որ սա հերթական անգամ ապացուցում է, որ եկեղեցական համապատասխան մարմինները, որոնք պետք է ծառայեն հոգևոր դասի իրավունքների պաշտպանությանը, պարզապես չեն գործում. դրանք ծառայում են որոշակի խմբակի շահերին. «Իմ փաստաբանական խումբը ցույց է տվել, որ իմ ազատումն ապօրինի է, կամայական: Դրա հիմքում, ըստ էության, քաղաքական դրդապատճառներ են։ Սա խոսում է այսօրվա մեր եկեղեցու՝ չափից ավելի քաղաքականացված վիճակի մասին։ Երբ մենք հայտարարում ենք, որ Հայ եկեղեցին չի կարող դառնալ կցորդ որևէ քաղաքական ուժի, անմիջապես գործի է դրվում ճնշման և բռնության մեքենան։ Սա նախադեպ է, որ մեր հոգևորականները այսուհետև կկարողանան պահպանել իրենց իրավունքները, այլևս նրանք պաշտպանված են, և որ կարելի է պայքարել հանուն ոտնահարված իրավունքների: Եկեղեցին սիրո և հաշտության միջավայր է և ոչ թե ուժի, բռնության և ճնշման: Ժամանակն է ազատագրվել վախից և կեղծիքից և դրա մեկնարկը արդեն իսկ տրված է»,– ասաց նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում