ԲԿ փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԲԿ փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ԲԿ փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.351.000 ՀՀ դրամ գումար՝ փաստաթղթերում զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու և օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար:

Բացի այդ, 2024 թվականի ընթացքում նույնպես վերը նշված անձը ինչպես զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ցանկալի բուժհաստատությունում բժշկական ստուգումների արդյունքում զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է կազմել՝ այդ կերպ կազմակերպելով նրանց՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը, որի դիմաց վերջիններիս ծնողներից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված փոխտնօրենը 2025 թվականին ևս նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ, փաստաթուղթ կեղծելու եղանակով դիտավորությամբ պայմաններ է ստեղծել մեկ այլ զորակոչիկի՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ նախքան հերթական զորակոչի հայտարարումը հանցավոր արարքը բացահայտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։

ԲԿ փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված 8 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ԲԿ փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է